Ապրում էին երկու հարևան: Ձմեռ եկավ: Առաջին հարևանը վաղ առավոտյան դուրս եկավ դան առաջի ձյունը բահով մաքրելու: Սակայն տեսավ, որ հարևանի մոտ՝ խնամքով տրորված արահետ է:
Մյուս առավոտ նորից ձյուն եկավ: Առաջին հարևանը այս անգամ կես ժամ էլ շուտ դուրս եկավ ձյուն մաքրելու, սակայն հարևանի մոտ արահետն արդեն տրորված էր:
Երրորդ օրը՝ ձյունը մինչև ծնկներն էր: Առաջին հարևանը ավելի շուտ դուրս եկավ բակը կարգի բերելու... Իսկ հարևանի մոտ ճանապարհն արդեն ուղիղ է և մաքուր:
Այդ օրը նրանք հանդիպեցին փողոցում, զրուցեցին, առաջին հարևանը հարցրեց՝
— Լսիր, հարևանս, այդ ե՞րբ ես հասցնում տանդ առաջի ձյունը հավաքել:
Երկրորդ հարևանը սկզբից զարմացավ, իսկ հետո ծիծաղելով ասաց՝
— Իսկ ես երբեք էլ չեմ հավաքում, այդ ինձ մոտ ընկերներն են հյուր գալիս:
Ռեմեդիոս Վարո «Լուսնի արտացոլումը»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել