1in.am-ը գրում է.

Այս տարվա 3-րդ եռամսյակում այլ պետություններում տրամադրվել է վավերական 174 անձնագիր, սակայն անձնագիր ստացողները պետական տուրք չեն վճարել: Այդ անձնագրերը տրամադրել են ինչպես Սիրիայում, այնպես էլ այլ պետություններում գտնվող Հայաստանի դեսպանություններում` ազգությամբ հայ Սիրիայի այն քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել նաև Հայաստանի քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար: 

Այդ ընթացքում ամենաշատ անձնագրերը տրամադրել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը` 83, այնուհետև Լիբանանում Հայաստանի դեսպանությունը` 67, 18 հատ անձանգիր տրամադրել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը, իսկ Դամասկոսում Հայաստանի դեսպանությունից կարողացել է անձնագիր ստանալ 4 սիրիահայ: Ընդհանուր վճարվելիք պետտուքի գումարը կազմում է 11 մլն 310 հազար դրամ, որը կփոխանցվի Արտաքին գործերի նախարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել