Հարց`
Ես շատ եմ սիրում սթրինգ կրել և դրանով սեքս անել: Լսել եմ, որ այն վնաս է կանանց: Դա իրո՞ք այդպես է:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
Պարզվել է, որ բազմաթիվ կանանց համար սիրելի դարձած սթրինգը անընդմեջ կրելը կարող է իրապես վտանգավոր լինել կանացի սեռական առողջության համար: Առաջին հերթին դրանք նպաստում են հեշտոցի սնկային ախտահարմանը և միզուղիների վարակներին՝ հաճախ հանգեցնելով արդեն առկա վարակների արագ տարածմանը: Երկրորդ՝ դրանք առաջացնում են մաշկի գրգռվածություն, վնասվածքներ, սեռական օրգանների խանգարումներ և նույնիսկ՝ թութք (հեմորոյ): Ոչ միայն սթրինգը (թելավոր ներգնազգեստ), այլ նաև սինթետիկ ներքնազգեստը, նեղ տաբատը կանանց սեռական օրգանների վրա վնասակար ազդեցություն են թողնում, այդ պատճառով էլ ցանկալի չէ և խորհուրդ չի տրվում տևականորեն կրել այդպիսի հագուստ: Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին, խուսափել նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ կրելուց, իսկ դաշտանի ժամանակ հույժ կարևոր է հաճախակի փոխել հիգիենիկ տակդիրներն ու միջադիրները։ Պետք է նկատի ունենալ, որ միզուկի գրգռմանը և ինֆեկցիայի զարգացմանը կարող են նպաստել լոգանքի համար նախատեսված փրփուրներն ու բուրավետ օճառները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: