1:Աշխատանքի բաժանում- աշխատողներին առանձին օպերացիաների վերահանձնարարում, որպես հետևանք՝ աշխատանքի արտադրողականության բարձրացում, նկատի ունենալով, որ անձնակազմը հնարավորություն է ստանում կենտրոնացնելու իր ուշադրությունը: Այս գործառույթը տարածվում է ոչ միայն կատարողական, այլև ղեկավարման աշխատանքների վրա:
2:Իրավասություն և պատասխանատվություն- Իրավասությունը հրամաններ և այլն տալու իրավունքն է, ուժ, որը պահանջում է ենթարկում: Պատասխանատվությունը քեզ վրա ինչ-որ բան կատարելու պարտավորություն վերցնելն է: Հրամաններ արձակելու իրավունքը պետք է հավասարակշռվի դրանց հետևանքների համար կրվող պատասխանատվությամբ:
3:Կարգապահություն- Հարգանքը, հնազանդությունն ու ենթարկումը է կազմակերպությունում սահմանված կարգերին: Կարգապահությունն ապահովելու համար անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ղեկավարների առկայություն, ովքեր ունակ են կարգը խախտողների հանդեպ համազոր սանկցիաներ կիրառել:
4:Միանձնյա ղեկավարում-Աշխատողը պիտի հրամաններ և կարգադրություններ ստանա միայն մեկ ղեկավարից և հաշվետու է միայն այդ ղեկավարին:
5:Ղեկավարման միասնականություն-Ցանկացած խումբ պիտի հետապնդի ընդհանուր նպատակ և լինի միավորված ընդհանուր ծրագրով:
6:Անձնական շահերի ստորադասում ընդհանուր շահերին- Առանձին աշխատողների նպատակները չպիտի գերակայեն ամբողջ կազմակերպության նպատակներին:
7:Աշխատակազմի վարձատրություն- Աշխատողներից նվիրում ստանալու համար նրանք պիտի վարձատրվեն կատարած աշխատանքի դիմաց, ինչի համար պահանջվում են աշխատանքների խթանման արդարացի մեթոդների առկայություն:
8:Կենտրոնացում-Կառավարման կենտրոն ունեցող կազմակերպություններում բնականոն գործունեություն ապահովող կարգ: Կենտրոնացման աստիճանը կախված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքից:
9:Աստիճանակարգություն (Скалярная цепь)- Ղեկավարող պաշտոններ զբաղեցնող մարդկանց շարքը՝ սկսած ամենաբարձր դիրքը զբաղեցնողից շղթայով դեպի ներքև՝ մինչև ամենաստորին օղակը (ենթարկության շղթա): Կազմակերպչական ստորակարգություն, որը չպիտի խախտվի, սակայն հնարավորինս պետք է կրճատվի վնասարար ազդեցությունից խուսափելու համար:
10: Կարգուկանոն- Նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից պիտի ունենա իրեն հատկացված աշխատատեղը և պիտի հենց այնտեղ լինի:
11:Արդարություն- Վարչակազմի կողմից արդարադատության և բարության համադրություն, հարգանք և արդար մոտեցում ենթակաների նկատմամբ:
12:Աշխատատեղի կայունություն անձնակազմի համար- Կադրերի հոսքը թուլացնում է կազմակերպությունը և հանդիսանում վատ կառավարման հետևանք:
13:Նախաձեռնություն-Աշխատողներին անձնական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության ընձեռնում:
14:Անձնակազմի միասնություն (ընկերակցության ոգի)-Կազմակերպության ավանդույթները, համաձայնությունն ու իմիջը, աշխատողների համախմբում, ուժերի միասնություն: