1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այս պահին ոստիկանները գտնվում են դերասան Վարդան Պետրոսյանի բնակարանում՝ նրան ձերբակալելու նպատակով:
Հիշեցնենք, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Տուժածներից երկու եղբայրներ՝ Էդուարդ և Էդգար Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_227927.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել