1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիվ խանգարումները պատկանում են պետությանն ամենաթանկ արժեցող հիվանդությունների շարքին՝ գրում է RIA Novosti-ն: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 1990 և 2010թթ. անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիվ խանգարումը ամենաթանկ արժեցող հիվանդություններից է: 

ԱՀԿ-ն գնահատում է կյանքի ընթացքում հիվանդությունների արժեքը, որը կորցրել են անաշխատունակության ու վաղաժամ մահվան պատճառով: 

2010-ին ԱՀԿ-ն հետազոտել էր 291 հիվանդություն ու ռիսկի 57 գործոն՝ 187 երկրի համար: 

Քվինսլենդի համալսարանից Ալիս Ֆերարին և իր գործընկերները պարզել են, որ դեպրեսիայով ավելի շատ տառապել են կանայք: Այդ հիվանդությամբ մարդիկ ախտահարվում են հիմնականում 20-30 տարեկանում: 

PLoS Medicine ամսագրում տպագրված հոդվածում նրանք նույնպես հաստատել են ԱՀԿ-ի տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել