Հայաստանում այսպես է. մեկը մի բան անում է ու միանգամից հայտնվում է մի հոծ բազմություն, որը սկսում է քարկոծել այդ մարդուն: Այս անգամ հերթը Շանթ Հարությունյանինն էր: Այօրվա կատարվածի առնչությամբ ու ինչո՞ւ միայն այսօրվա, առհասարակ Շանթ Հարությունյանի գործունեության մեծ մասը ինձ հասկանալի ու հոգեհարազատ չէ, ԲԱՅՑ ես չեմ կարող ուրանալ այն փաստը, որ թերևս եզակի գործիչ է մեր հասարակական-քաղաքական դաշտում, ով ունի ինձ համար թեկուզ օտար, բայց սկզբունքներ, որոնց համար պատրաստ է զոհաբերել իրեն ու իր անձնական ազատությունը:
Այսօր շատերը գրում են, որ նա գիժ է, ցնորված է, ավանտյուրիստ է... պարոնա՛յք, գուցե նա գիժ է և խելացնոր, բայց ես արդեն տարուց ավել լսում եմ նրա ասածները ու նա ոչ մի անգամ չի հակասել ինքն իրեն, իսկ այսօրվա վարքը, որն ըստ իս հակաօրինական էր, միևնույն է խոսում է այս մարդու սկզբունքայնության ու տղամարդկության մասին:

Ես այն տիպի մարդկանցից չեմ, ովքեր ասում են «Իրա չափ արեք, նոր քննադատեք», առավել ևս քննադատելու բան կա, բայց ես կերազեի, որ Հայաստանում շատերը օրինակ վերցնեին Շանթից սկզբունքայնության ու իրենց սկզբունքների համար մինչև վերջ պայքարելու առումով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել