ԽՄՈՐ՝
Մոտ 300 գ ալյուրը մաղել, 250 գ կարագը (խմորը պատրաստելուց 30 րոպե առաջ կարագը հանել սառնարանից) վերածել մանր քառակուսիների, մատներով ալյուրի հետ լավ տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների: Ավելացել 1 հատ ձու, կես բաժակ մածուն, 1/4 թ. գդալ աղ, կես թ. գդալ սոդա և 1/3 թ. գդալ քացախ: Փափուկ և չկպչող խմոր հունցել: Թողնել 30 րոպե, որ հանգստանա:
ՄԻՋՈՒԿ՝
230 գ շաքարավազը 250 գ փափուկ կարագի հետ լավ տրորել, ավելացնել վանիլ, 230 գ ալյուր:
Խմորը բաժանել 2 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, տարածել միջուկը, փաթաթել, բաժանել մասերի: Կտորների վրա հարած ձու քսել և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը: Բարի ախորժակ!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել