Ադրբեջանում ՊՆ նախարարի փոփոխությունից հետո այդ կառույցում լուրջ ներկլանային պայքար է հասունանում: Սաֆար Աբիևի կողմնակիցները լրջորեն անհանգստացած են նորանշանակ նախարարի գործունեությամբ: Վերջինս փորձում է ստեղծել իր թիմը համակարգի ներսում, ինչը, բնականաբար, դուր չի գալիս այսպես կոչված «լեզգիական մաֆիային», որը երկար տարիներ լուրջ դիրքեր է զբաղեցնում պաշտպանական գերատեսչությունում: Այժմ առանց լիդեր մնացած խմբավորումը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի չկորցնի իր դիրքերը: Այդ նպատակով փորձում են ուժեղացնել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիքովի դիրքերը՝ ի հակադրություն նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի: Մասնավորապես, օրակարգում է հայտնվել գլխավոր շտաբի պետի լիազորությունների ավելացման մասին խնդիրը: Իր հերթին Զաքիր Հասանովը փորձում է կադրային ջարդ իրականացնել ՊՆ-ում: Աշխատանքից ազատվել են մեծաթիվ բարձրաստիճան զինվորականներ, շատերի կոչումները իջեցվել են: Անգամ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործի հետաքննության շրջանակներում հարցաքննության է կանչվել ՊՆ մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200876003531640
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել