Կասպարովը Լատվիայից քաղաքացիության իրավունք է խնդրել

Panorama.am-ը գրում է.

Շախմատի աշխարհի նախկին չեպիոն Գարի Կասպարովը Լատվիայի կառավարությանը խնդրել է, որ իրեն քաղաքացիություն շնորհեն` հատուկ ծառայությունների դիմաց: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ աղբյուրի` Կասպարովի նամակը ստացել են խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները: «BNS» գործակալությանն այս մասին հայտնել է Լատվիայի Սեյմի պատգամավոր Այնարս Լատկովսկիսը: Որոշ պատգամավորներ էլ այդ մասին գրել էն «Twitter»-ի իրենց էջերում:

Լատկովսկիսը հայտարարել է, որԿասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրում հատուկ ծառայությունների համար, և միևնույն ժամանակ, ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել