1. Տառապանքների լաբիրինթոսից միակ ելքը ներում շնորհելն է:

2. Տառապանքը չի փոխում քեզ, այն բացահայտում է քեզ:

3. Քանի՞ գրոշի արժեք ունի կյանքը, եթե կյանքիդ ընթացքում չես ջանում ինչ-որ երևելի բան անել:

4. Ինձ միշտ ծիծաղելի է թվացել, որ մարդիկ ձգտում են լինել ինչ-որ մեկի կողքին զուտ այն բանի համար, որ նա գեղեցիկ է: Դա նույնն է, թե ընտրես ուտելիքը` հիմնվելով գույնի և ոչ թե համի վրա:

5. Երբեք պետք չէ հուսահատվել, քանզի ոչ ոք չի կարող մեզ վերջնականապես կոտրել:

6. Մեր անվեհերությունը մեր գաղտնի զենքը կլինի:


7. Ոչինչ երբևէ ճիշտ այնպես չի լինում, ինչպես մենք պատկերացնում ենք:

8. Ես սիրահարված եմ քաղաքներին, որ երբևէ չեմ այցելել, և մարդկանց, որոնց երբևէ չեմ հանդիպել:

9. Ավելի մեծ հաճույք ես ստանում ինչ-որ բան ծրագրելուց, քան կյանքի կոչելուց:

10. Մենք բոլորս էլ օգտագործում ենք ապագան ներկայից խույս տալու համար:

11. Ես չեմ ճանաչում անթերի մարդկանց, ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր անկախ իրենց թերություններից, արժանի են սիրո:

12. Իմ մտքերն աստղեր են, սակայն ես չեմ կարող ներթափանցել աստղաբույլի մեջ:

13. Ավելի լավ է ես տանջվեմ հետաքրքրասիրությունից, քան ստանամ պատասխաններ, որոնք կխաթարեն կյանքիս բնականոն ընթացքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել