1in.am-ը գրում է.
Երիտասարդները, անհանգստանալով իրենց արտաքինի և քաշի համար, դիմում են ոչ անվտանգ դեղամիջոցների, որոնք հաճախ հանգեցում են հարբեցողության ու ընկճախտի՝ պարզել են ամերիկացի գիտնականները:
Հետազոտության ընթացքում Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետերն ուսումնասիրություն անցկացնելով արական սեռի 5500 ներկայացուցիչների շարքում՝ պարզել են, որ 18 տոկոսը մեծապես անհանգստացած է իր քաշով ու ֆիզիկական կազմվածքով: Հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանք առավել հետաքրքրված են մկաններով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գիտնականների տվյալներով՝ երկգլուխ մկանների (բիցեպս) զարգացումը խթանելու համար հորմոններ ու ստերոիդներ ընդունողները կրկնակի հաճախ են դառնում ալկոհոլի սպառող: Իսկ նրանք, ում մոտ առկա է գիրանալու մտավախությունը, հաճախ են ունեցել դեպրեսիայի ախտանշաններ: