2013թ.-ին ՉԹՕ-ների հետազոտման Փենսիլվանիայի կենտրոնի տնօրենը՝ Բուչ Վիտկոսկին, տարօրինակ նամակ ստացավ: 

Հաղորդագրության հեղինակը տեղեկացնում էր, որ Իրան կատարած ճանապարհորդության ժամանակ նա հայտնաբերել էր ինչ-որ էակի չորացած մարմինը, որը շատ մեծ և երկարավուն գանգ ուներ: Էակը նորածնի դիրքով էր և ծալված վիճակում ուներ 7 սմ երկարություն:  Ի՞նչ էր դա. գանագային շեղումներով վիժված մումիֆիկացված մարդկային նորածին, թե մարդու և այլմոլորակայինի հիբրիդ:  


Նամակում հեղինակը ստույգ չէր նշել, թե որտեղ էր գտել այդ էակին: Սակայն նշել էր, որ այն ոչ մի հոտ չունի և նույնիսկ ենթադրել էր, որ մումիֆիկացված նորածինը 1000 տարեկան է:

Նկարի երկար ուսումնասիրություններից հետո Բուչը պարզեց, որ նամակի հեղինակը  փորձել էր վաճառել «գտածոն» եվրոպական հետազոտողներին: Վիտկոսկին եկավ այն եզրակացության, որ կեղծիքի հնարավորությունը շատ մեծ է:

 

Առաջին հայացքից նորածինը հիշեցնում է Չիլիում հայտնաբերված «այլմոլորակայինին»: Այն նույնպես շատ մեծ չէր (13 սմ): Սակայն վերջինիս հետազոտումից հետո նրա՝ այլմոլորակային լինելու կարծիքները հօդս ցնդեցին, երբ նրա մոտ հայտնաբերեցին մարդկային ԴՆԹ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել