Panorama.am-ը գրում է.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, 3 ամսվա ազատազրկման է դատապարտել Ոսկետափ գյուղի 20-ամյա բնակիչ Հայրիկ Հ.-ին անչափահաս Արևիկ Ե.-ի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար (ՀՀ Քր. Օր. 141 հոդված): Սակայն 20-ամյա Հայրիկ Հ.-ն իրավապահ մարմինների թիրախում հայտնվել է միանգամայն այլ դեպքերի բերումով:
Հայրիկը 2011-ին տեսնում է համագյուղացի Արևիկին, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, սիրահարվում, մոտենում նրան ու ընկերության առաջարկ անում: Սակայն Արևիկը մերժել է` պատճառաբանելով, որ դեռ 15 տարեկան է: Սակայն Հայրիկի բախտը բերել է, և նրանք սկսել են ամուսնության նպատակով ընկերություն անել: Այդ ամենը կատարվել է ծնողների գիտությամբ. ակզբնական շրջանում հանդիպել են Արևիկ մայր` Լուսինե Դ.-ի ներկայությամբ, իսկ սկսած 2012 թվականի գարնանից հանդիպել են ծնողներից գաղտնի:
Նախաքննությունը պարզել է, որ 2012 թվականի օգոստոս ամսին, քննությամբ չպարզված օրը, Հայրիկ Հ.-ն գնացել է Արևիկի բնակարան և օգտվելով այն հանգամանքից, որ աղջիկը տանը միայնակ է, գրկել է նրան ու առաջարկել սեռական հարաբերություն ունենալ: Արևիկը հայտնել է, որ ինքն էլ է ցանկանում, բայց վախենում է հնարավոր ցավից և կուսությունը կորցնելու հանգամանքից, որից հետո Հայրիկը նրան առաջարկել է հարաբերություն ունենալ հետանցքից: Տղան փորձել է, բայց ցավ է պատճառել Արևիկին ու գործողությունը ավարտին չի հասցրել: Այդպես եղել է երկու անգամ, և Արևիկը խնդրել է տղային հեռանալ:
Այս դեպքից անցնում է մի քանի ամիս և արդեն 2013 թվականի հունվարի 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հայրիկ Հ.-ն իր և Արևիկի հարաբերությունների մասին խոսելու նպատակով նրանց հարևան անչափահաս Արտյոմիկին խնդրել է, որ Արևիկենց տնից դուրս կանչի նրա մորը՝ Լուսինեին: Սակայն տնից դուրս է գալիս հայրը՝ Բագրատ Ե.-ն և Հայրիկից պահանջել հեռանալ տարածքից, հեռու մնալ իր ընտանիքի անդամներից: Այդ ընթացքում Արտյոմիկը մի քանի հատ քար է նետել Բագրատ Ե.-ի տան տանիքին, որպեսզի թռցնի այնտեղ մնացած աղավնիներին: Լսելով քարերի ձայնը, Բագրատ Ե.-ն դուրս է եկել տնից և տեսել Հայրիկին: Նրանց միջև վիճաբանություն է ծագել, որը այնպես է զարգացել, որ Հայրիկը վրդովված գետնից վերցնելով քարը հարվածել և կոտրել է Բագրատի տան պատուհանի ապակին: Ահա այդ մասին Բագրատ Ե.-ի կինը հայտնել է ոստիկանությանը: Իրավապահների դիտակետում հայտնված Հայրիկի նկատմամբ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու կապակցությամբ քրեական գործ չի հարուցվում՝ հանցադեպի բացակայության հիմքով: Սակայն քրեական գործը հարուցվում է դրանից մի քանի ամիս առաջ՝ օգոստոսին մի օր անչափահասի հետ սեքսուալ գործողություն կատարելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ