ՌԴ-ի Կիրովի շրջանում տեղի ունեցած ավտովթարից երկու հայ է մահացելPanorama.am-ը գրում է.

Նախօրեին, ժամը 07.00-ին Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: «Ուազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի, «ՈւԱԶ»-ից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ: Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Ք. Մ.-ի` ծնված 1990 թ., Դավթյան Ե. Գ.-ի` ծնված 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել