«Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետը դարձել է տեղի բնակիչներից շատերի զվարճանքի առարկան։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական թեկնածուն բավական յուրօրինակ կերպով է որոշել ներկայանալ իր համաքաղաքացիներին։
«Իմ սոցիալական ծագումը և դաստիարակությունը թույլ չի տվել ինձ ազնիվ աշխատանքով ձեռք բերված հեղինակությունից ու հաջողություններից հղփանալ ու բարոյազրկվել, անտեսել խեղճին ու որբին, արհամարհել տկարին»,–գրել է նա բուկլետում։ Փաստորեն, եթե ՀՀԿ-ականը դեռ չի հասցրել հղփանալ կամ բարոյազրկվել, արդեն մեծագույն առավելություն է, որը պետք է ծածանել ու հանուն դրա քվե խնդրել։ Դեռ լավ է, որ Հայկյանը չի պարծեցել, որ այս տարիներին մարդասպանություն կամ գողություն չի արել։ Ի վերջո, դա ևս մեծ առավելություն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։