Գեղեցիկ և առաձգական կուրծք ունենալու գաղտնիքըLife.panorama.am-ը գրում է.

Կուրծքը մշտապես խնամք է պահանջում: Դեռ վաղ տարիքից անհրաժեշտ է զբաղվել կրծքի  խնամքով, որպեսզի այն ժամանակից շուտ չթոռոմի և չթուլանա: Առաջարկվում ենք մի քանի միջոց գեղեցիկ և ձիգ կուրծք ունենալու համար:

Ձիգ և գեղեցիկ կուրծք ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ կայուն քաշ:  Դիետաները բացասաբար են անդրադառնում կրծքերի վրա և  բավականին երիտասարդ տարիքում դուք կարող եք կորցնել ձեր կրծքերի էլաստիկությունը: Դրանք վատ են անդրադառնում ոչ միայն մարդու առողջության, այլ նաև կրծքերի ձևափոխման վրա: Քաշի անկանոն ավելացման և նվազման դեպքում մաշկը թուլանում է և պարզապես չի հասցնում հավաքվել:

Մյուս կարևոր պայմանը կրծքկալի ընտրությունն է: Կրծքերի կախվածությունից խուսափելու համար մարզումների ժամանակ պետք է հրաժարվել սպորտային կրծկալներից: Կրծկալ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն ոչ միայն չսեղմի, այլև  մեծ չլինի: Երկու դեպքում էլ դա վատ է անդրադառնում կրծքի վրա:

Կրծքի ճիշտ ձևի պահպանման համար կարևոր է ճիշտ կեցվածքի ընտրությունը: Դա ոչ միայն թույլ է տալիս ինքնավստահ ու գեղեցիկ տեսք ունենալ, այլև պահպանում է կրծքերի բարձր ու գեղեցիկ տեսքը: Քայլելիս կարևոր է ուղղել մեջքը, ուսերը ետ գցել և գլուխը բարձր պահել :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել