Այսօր Սայաթ Նովա 15-ի աղմկահարույց հասցեում, երբ բնակիչները արգելեցին կառուցապատողի ներկայացուցիչներին այնտեղ սկսել շինաշխատանքները, կրկին ականատես եղանք սրտխառնոց առաջացնող երեւույթին. խմած-գինովցած կանայք եւ աղջիկներ, քյառթ-տապոռ-շուշաթուղթ դեմքով տղաներ, որոնց ակնհայտորեն վճարել կամ փոխհատուցել էին ու բերել այդ հասցե սադրանքներ իրականացնելու համար: Ամեն անգամ ուզում եմ մարդկայնորեն հասկանալ. միթե՞ նման տրյուկներից ու «ծառայություններից» օգտվողները այնքան անուղեղ են, որ չեն հասկանում, որ ամեն մի նման քայլով իրենք խորացնում են մարդկանց անվստահությունը. ատելությունը, թշնամանքը իրեն ու իրենց ձեռնարկումների հանդեպ: Եթե չեն հասկանում ու իրարից «օրինակ» են վերցնում, նշանակում է, իրոք ուղեղի հետ կապված լուրջ խնդիր ունեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/174554009416773?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



