1in.am-ը գրում է.
Լատվիայում տեղի ունեցած փոթորկի պատճառով էլեկտրականության վթարային անջատումների թիվը հասել է 5 հազարի: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ առավոտյան առանց լույսի է մնացել 3500 տուն: Հատկապես բարդ է իրավիճակը հանրապետության Լուձենի, Կրասլավի, Դագդի և Դաուգավպիլսի շրջաններում:
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը քամու արագությունը հասել է վայրկյանում մինչև 23 մետրի: Քամին ծառեր է տապալել և կտրել էլեկտրական հաղորդալարերը: Տեղում աշխատում են վերանորոգող խմբերը:
Էլեկտրականության հաղորդումը նախատեսվում է վերականգնել առաջիկայում: Ավտոմեքենայի վրա ծառի ընկնելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_227539.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել