Panorama.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մասնակցեց «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հրանուշ Հակոբյանը ողջունել է ներկաներին և նշել, որ տարբեր ծրագրերով սիրիահայերը ինտեգրվել են հայստանյան կյանքին, սակայն կարևոր է լեզվի իմացությունը, հատկապես արևելահայերենի: Նախարարի խոսքով՝ Հայաստանում ապրելով ու աշխատելով՝ անհրաժեշտ է իմանալ նաև ռուսերենը, քանի որ դա կարևոր է շփումների և ԱՊՀ տարածքի հայերի հետ համագործակցության համար:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ արդեն դասընթացների նպատակով ներգրավել է արևելահայերենի 53 և ռուսերենի 60 սիրիահայ մասնակիցների՝ առանց տարիքային սահմանափակման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



