Չոր կաթ, մեղր, թարմ վարունգ, շաքարավազ, ավոկադո... Աստղային գեղեցկության գաղտնիքները երբեմն այդքան էլ բարդ չեն:

♡ Miss Natalie«Երբեմն ես կտրատում եմ թարմ վարունգն ու դնում դեմքիս. հեշտ, բայց շատ հիանալի դիմակ»,- պատմում է Միրանդա Քերրը: Սուպերմոդելը հայտնի է ամեն բնականի հանդեպ իր սիրով:

Անջելինա Ջոլիի ֆոտոսեսիան «Մարի Կլեր» ամսագրի համար | BlogNews.amԱնջելինա Ջոլին առանց գազի շատ հանքային ջուր է խմում: Օրական երկու լիտր չգազավորված ջուրը խթանում է թունավոր նյութերի դուրս մղմանն օրգանիզմից, մաշկի խոնավացմանն ու թեթևությանը:

glamour _ such ♕Վիկտորիա Բեքհեմը ավոկադոյի դիմակի և քսուքի սիրահար է: «Ես այն քսում եմ ձեռքերիս, հետո հատուկ ձեռնոցներ եմ կրում ու քնում: Իհարկե այդքան էլ հաճելի տեսարան չէ, բայց արդյունքը հիանալի է»,- խոստովանում է նա:

J.AՋենիֆեր Էնիսթոնը վազելինի սիրահար է: Նա այն քսում է թարթիչներին: «Դրանք ավելի ամուր են դառնում և փայլում են»,- ասում է դերասանուհին:

Profile PicturesԿամերոն Դիասը մեկ անգամ չէ, որ պատմել է կորյակների դեմ իր պայքարի մասին: Դերասանուհու անձնական կոսմետոլոգը մի անգամ ասել է, որ չոր կաթը հիանալի տնական միջոց է մաշկը մաքրելու համար: «Այն չի վնասում մաշկն ու մաքրում է այն»:

La Femme ProvocatriceՍինդի Կրոուֆորդի գաղտնիքը կաթի ու չգազավորված հանքային ջրի խառնուրդն է: Սուպերմոդելն այն օգտագործում է մաշկը խոնավացնելու և թարմ պահելու համար:

Look and see her eyes, they glow | via TumblrՄոդել Շանել Իմանը խոստովանում է, որ խենթանում է խնձորի և մեղրի տնական դիմակի համար: «Ես քսում եմ այն 10-20 րոպեով, ապա լվանում տաք ջրով, հիանալի միջոց է»,- խոստովանում է մոդելը:

catherine zeta jones | TumblrՄեղրի ևս մեկ սիրահար է Քեթրին Զետա-Ջոնսը: Դերասանուհին մեղրից ալերգիա չունի և նշում է, որ մեղրային դիմակները հիանալի խոնավացնում են մաշկն ու փափկեցնում են այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել