Կիրակիր օրերին հիմնականում հանգիստ է լինում: Այս կիրակին ևս բացառություն չէր: Մարդիկ հիմնականում պոզիտիվ նոտայով էին շփվում միմյանց հետ: 

Այնուամենայնիվ, երկու դեպք կարող եմ հիշատակել երեկվա ֆեյսբուքից:

Հայերը պարել սիրում են անհիշելի ժամանակներից և մեր պարը հիացրել է աշխարհի շատ մարդկանց: 89-րդ Թամանյան դիվիզիան հայկական հաղթական քոչարին պարել է նույնիսկ Բեռլիննում: Դե, Բեռլինի քոչարին հաղթական էր, իսկ թե ինչ էր Փակ շուկայի դեմի պարը ու ինչին էր նվիրված` չեմ կարող ասել: Կարմիր գլխարկով մի խումբ մարդիկ քոչարու իմիտացիա էին անում: 

Պոզիտիվ է նայև Զորիկ Գալստյանի նախաձեռնությունը: Նա երեկ հյուրընկալվել է մի ընտանիքի, որտեղ համակարգիչ չի եղել: Նա այդ փաստից ոգեշնչված խումբ է բացել, այս խմբի մարդիկ կարող են իրանց հին համակարգչից որոշ մասեր տրամադրել Զորիկին, իսկ նա 2-3 համակարգչից կհավաքի մեկը և կնվիրի գյուղերում ապրող մարդկանց:

Գյուղ կանգնի գերան կկոտրի:
Բարի շաբաթվա սկիզբ բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել