Ո՞վ է հաշվարկել, որ տրանսպորտի գինը պիտի արժենա 170 դրամ... Հաշվարկել են գծատերերը, նրանք, ովքեր այլանդակում են Երևանը, մյուս բնակավայրերը, ովքեր երկիրը լցրել են միկրոավտոբուսներով՝ թույլ չտալով, որ երթևեկենք արժանապատիվ կերպով, մեծ ավտոբուսներով, Երևանը փրկենք ավելորդ խցանումներից...
Շատերը հարձակում են գործում Տարոն Մարգարյանի վրա, բայց իրականում նա չէ կանգնած գծատերերի թիկունքին: Կանգնած են երկրի նախագահն ու վարչապետը, որոնք հովանավորում են գծատերերրի շահերն ու այլանդակությունները...
Հանրությունը պիտի ոտքի կանգնի և երկրի իշխանություններից պահանջի անհապաղ Հայաստանն ազատել միկրոավտոբուսներից, գծատերերից: Գծերը պիտի պատկանեն պետությանը, պետությունն ինքը պիտի կարգավորի հանրային ուղևորափոխադրումը:
Դա է միակ ճանապարհը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել