Tert.am-ը գրում է.

Կանադայի Աստղագիտության թագավորական միությունից հայտնել են, որ 10-ամյա կանադացի տղան՝ Նաթան Գրեյը, նոր աստղ է հայտնաբերել (supernova):

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, նորահայտ երկնային մարմինը գտնվում է «Վիշապի» համաստեղությունում:

Աստղագիտության թագավորական միության անդամ Փոլ Գրեյի որդին հայտնագործությունն արել է միության նախկին նախագահ Դև Լեյնի կողմից արված աստղագիտական պատկերները սկանավորելու ժամանակ: Նրա հայտնաբերած երկնային մարմինը գտնվում է Երկրից 600 մլն լուսային տարի հեռավորության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել