“Դիմադրության ոգին շատ թուլացել է մեր ազգի մեջ, եւ այդ պատճառով է, որ մինչեւ հիմա գտնվում են մարդիկ, բարձրաստիճան կառավարական եվ այլ մակարդակի, ովքեր կարծում են, որ մենք պետք է հրաժարվենք Հայ Դատից: Դա նրանից է գալիս, որ մեր ազգի “ինտիլիգենցիան” հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձեւն ու վիճակը չգիտեն, դրա համար կարող է մտքներին տենց բաներ շատ կա... Իսկ այստեղ, փաստորեն, ֆորպոստն է ՄԵՐ ԱԶԳԻ` Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը... Էս ընթացքում կատարվեց սելեկցիա, ընտրում: Մնացին նրանք, ովքեր վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, ովքեր իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք հասկանում են, որ սա Հայաստան է, ի`նչ էլ ասեն “կենտրոնական” կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները` սա Հայաստան է եւ վե`րջ: Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ: Ոչ ոք չի կարող սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ոչ մի գաղափար չի կարող արդարացնի Գետաշեն, Շահումյան, Արցախի հանձնումը...”
(1991 թ.)



