Հարց՝

Բարև ձեզ, հարգելի բժիշկ, ես 16 տարեկանում ունեցել եմ ամորձիների հիվանդություն` օրխիտ, բուժում եմ ընդունել, այժմ 19 տարեկան եմ, գանգատներ չունեմ, բայց բուժումից հետո ամորձիներիցս մեկը շատ փոքրացել է: 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

 Ամորձիների և հավելումների բորբոքային հիվանդությունները (օրխիտ, օրխոէպիդիդիմիտ) , հատկապես եթե արձանագրվում են սեռահասունության տարիքում, կարող են բացասական անդրադառնան այդ տարիքային խմբին բնորոշ ակտիվ սերմառաջացման գործընթացների վրա: Այո, մտահոգվելու կարիք կա, քանի որ օրխիտից հետո Ձեզ մոտ արձանագրվել է ամորձու հիպոտրոֆիա (չափերի փոքրացումը խոսում է ամորձու թերսնուցման մասին): Այս դեպքում պարտադիր պետք է հանձնեք սերմնահեղուկի հետազոտություն (սպերմոգրամմա)՝ որպեսզի գնահատվի սպերմատոգեն (սերմառաջացման) ֆունկցիայի վիճակը: Այդ տարիքային խմբում հատկապես չափազանց ուշադիր պետք է լինել ամորձիների հիվանդությունների (բորբոքային, վիրուսային՝ խոզուկ՝ պարոտիտ), տրավմաների նկատմամբ, քանի որ ոչ պատշաճ հետևողականության արդյունքում առաջացած փոփոխությունները  կարող են հետագայում հանգեցնել  արական անպտղության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել