3 հատ ձվի սպիտակուցը մի պտղունց աղով հարել այնքան, մինչև ամանը շրջելիս զանգվածը չծորա: 350-450 գ շաքարավազը և 350-450 գ նուշի ալյուրը (կարող եք նուշի ալյուրը գնել կամ նուշը աղալ բլենդերով. կտորներ չպետք է լինեն) միացնել և քիչ-քիչ ավելացնել հարած սպիտակուցին: Պետք է ստացվի այնպիսի խմոր, որ հնարավոր լինի փոքրիկ գնդեր պատրաստել: Ես օգտագործել եմ 330 գ շաքարավազ, 330 գ աղացած նուշ: Խմորից պատրաստել փոքրիկ գնդեր, շարել ջեռոցի տապակի վրա և թխել նախապես 150 (305 F) աստիճան միացրած ջեռոցում` մինչև վարդագունելը: Բարի ախորժակ!!!!! Հարգանքներով ՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել