1in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ սկսվում է Արմեն Թադևոսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա զինծառայող, կոչումով՝ սերժանտ Արմեն Թադևոսյանը 2013 թվականի հուլիսի 27-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, «ցանկանալով հանդիպել իր կնոջը և կարծելով, թե նա գտնվում է Աշտարակ քաղաքում Անահիտ Ա.-ի կողմից վարձակալած բնակարանում», ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է այնտեղ, մի քանի անգամ թակել բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի դուռը:
Իր ցանկացած արձագանքը չստանալով՝ սերժանտն ուժգին հարվածել է դռանը, որի հետևանքով դռան փականը թուլացել է, դուռը բացվել է, որից հետո Թադևոսյանը վարձակալի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել բնակարան:
Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով:
Որպես խափանման միջոց ընտրվել է չբացակայելու մասին ստորագրությունը: