Ի՞նչ խոսք, եթե վերցնում ենք օրնիբուն մեղվի ու մրջյունի հիբրիդի նման աշխատող Նունե Եսայանին ու զօր ու գիշեր երկրիս վզին նստած անիմաստ նպաստ- ու թշակ-առու մասսաներին, հասկանում ենք, որ Նունե Եսայանին հալալ է իր կերած կաթը պահուստային ֆոնդը՝ 54 մլն դրամի տեսքով, իսկ անիմաստ նպաստ- ու թոշակ-առու մասսաները մակաբույծներ են ու պարազիտներ, ու ինչքան քիչ ուտեն կառավարության որևէ տեսակի ֆոնդից, էնքան Նունե Եսայանին լավ:

Օրինակ եթե ես որևէ տեսակի նպաստի առու լինեի, հաստատ իմ նպաստները կտանեի մի հատ տենց գյոզալ երգչի բարեգործական ֆոնդի կնվիրեի: Քանզի ասված է. "Ոչ միայն հացիւ, այլեւ երգիւ ու պարիւ...." 
ատանկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել