Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի երեկվա ոչխարներից և այծերից Երևանի փողոցներում մնաց միայն գարշահոտություն և թրիք: Tert.am-ի հետ զրույցում ասել է նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը։
Մտավորականի, ճգնավորի կերպար խաղացող այս մարդը հերթական անգամ ստել է։
Ոչ Սամվել Ալեքսանյանն և ոչ էլ Փակ շուկայի վերակառուցման կողմնակիցների շարժումն առնչություն չունեն մայրաքաղաքի կենտրոն բերված այծերի հետ, ավելին՝ մենք խստորեն դատապարտում ենք այն մարդկանց վարքագիծը, ովքեր մայրաքաղաքը վերածեցին կենդանաբանական այգու։
Ավելին, վստահ եմ, որ այդ նախաձեռնության հեղինակը՝ հենց «դեղիններն» են՝ նպատակ ունենեալով հանրության ուշադրությունը կենտրոնացնել իրենց նոսրացող շարժման վրա, ինչպես նաև՝ պարարտ քարոզչական հող ստեղծել՝ մտացածին կերպով կատարվածն իրենց ընդդիմախոսների վրա բադելու համար։
Էժան և սպառված տեխնոլոգիա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել