Գրեթե սենսացիա: Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ասել է, եթե Ադրբեջանը ուժային ճանապարհով որոշի վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա իրենք կխառնվեն:
Նախ. կարելի է կարծել` բաբոս է Ադրբեջանին մեկ միլիարդի, շարունակությամբ էլ չորս միլիարդի զենք ու «Սմերչ» մատակարարել:
Եւ հետո. Ռուզինսկին կխառնվի Հավաքական պայմանագրի շրջանակներում:
Որպես` ով՞:
Որպես` ում՞:
Այսպիսի միտք առաջին անգամն է փաստորեն հնչում. հիշենք, որ հազար անգամ նման հարց ուղղվել է հարգարժան Նիկոլայ Բորդյուժային, նա նուրբ մաներայով խուսանավել է այդ հարցից մշտապես: 
Իսկ հիմա` խդրեմ: Ամենաուղիղ ձեւով ասում են այն, ինչ իրականում կա իրենց մտքում, եթե էս երկու օրը չհերքեն:
Նախ հարց. որպես ինչ եք խառնվում Ղարաբաղի գործերին:
Ձեր ինչն է Ղարաբաղը: Ասել է` ճանաչում եք, որպես առանձին միավոր ու դրա համար խառնվում եք, թե` ոնց:
Ում եք այդով զգուշացում ուղարկում:
Ադրբեջանի՞ն, որի Զեյլալովան օրեր առաջ ասաց, որ Հայաստանը նույնիսկ Մաքսային միության հետ գործ չունի, քանի որ ունի չլուծված կոնֆլիկտ:
ԱՄՆ-ին՞, որի համանախագահ Ուորլիքը ցանկանում է նոր լուծում /ինքն էլ էդտեղ ապրած կենա/ «տալ» Ղարաբաղի խնդրին:
Տարածաշրջան ժամանող ԵԱՀԿ համանախագահների՞ն:
Թե առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումն եք փսորում, որովհետեւ այնքան էլ ձեր սրտով չէ:
Իսկ եթե Ռուսաստանի սիրտն ինքնաթիռի միս է ուզում. ասել է թե` պատերազմ ու բլից-կրիգ, Օսիա_Աբխազիայի նման, թող ուղիղ ասի, զի մեզանում ոչ Զորի Բալայանին, եւ ոչ Լեւոն Հակոբիչին ոչ մեկն այլեւս լուրջ չի ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել