Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի բանակցել են գրեթե չորս ժամ. բանակցությունները կշարունակվեն ուրբաթ։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ընդհանուր առմամբ Պուտինի և Լուկաշենկոյի միջև շփումը տևել է գրեթե չորս ժամ, իսկ վաղը բանակցությունները կշարունակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 11-ի հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Միութենական պետության արևմտյան սահմաններում տիրող իրավիճակը։

Ակնկալվում է, որ Լուկաշենկոն և Պուտինը կմասնակցեն ապրիլի 12-ին Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել