Tert.am-ը գրում է.

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։

Նրա խոսքով՝ իրենց նորաստեղծ կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղություն ունի, և իրենք համագործակցելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք այդ ուղղվածությունն ունեն։ Բացի դրանից, Մարությանը նշեց, որ իրենք սահամաններ չեն դնելու համագործակցելու այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։

«Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունն Ադրբեջանի ղեկավարի խոսքից ելնելով գնում է զիջումների, սա նոր «լեվել» է։ Գնալով սա ահագնանալու է, սրա վերջը չի երևում։ Դրա համար մենք լուծումը ավելի կոմպլեքս ենք առաջարկում, մենք հենց դրա համար ենք ուժը ստեղծում։ Այս իշխանությունը տիրապետում է ինֆորմացիային, բայց չի կարողանում լուծում տալ և ամեն օր ապացուցում է, որ չի կարողանալու, նրանք պետք է ուղղակի հեռանան»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել