Մինչ տեղական արևմտամոլները փորձում են հաշվել Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունից ակնկալվող նյութական բարիքները, Օրբանը բոլորին անակնկալի է բերել՝ առաջնային համարելով Ադրբեջանի շահերը. Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում: Ի դեպ՝ ըստ տեղեկությունների՝ փակուղուց դուրս գալու համար քննարկվում է Օրբանի պահանջի բավարարման տարբերակը:

Եղածը մի մեծ բան չէ,իհարկե, ընդամենը 10 մլն, սակայն այստեղ էականը մեկ այլ հանգամանք է: Ինչպես հայտնի է, Հայաստանը Հունգարիայի հետ բոլորովին վերջերս է կարգավորել հարաբերությունները. ՔՊ-ն նախըտրեց ծախել Գուրգեն Մարգարյանի արյունը՝ փաստացի «ջրելով» Սաֆարով Ռամիլի մարդակերության փաստը: Հայտարարում էին, թե Հունգարիայի հետ հարաբերոություններում հարկավոր է նայել առաջ՝ հանուն ՀՀ շահերի:

Եվ ի՞նչ ստացան… Բուդապեշտն ինչպես թրքամետ կար, այնպես էլ մնաց: Իհարկե, գուցե ոմանք այստեղ կարող են Մոսկվայի ձեռքն էլ տեսնել, սակայն փաստն այն է, որ Հայաստանին չի հաջողվել չեզոքացնել Հունգարիայից բխող վտանգը: Ընդ որում՝ ցավալին այն է, որ եվրոպացիներն այլ տարբերակ չեն գտել, քան Օրբանի պահանջի բավարարումն ու Ադրբեջանին ևս ծրագրի մեջ ներառելը՝ երկիր, որը ոչ մի կապ չունի «դեմոկրատիա» բարբառվող երևույթի հետ:

Իսկ մի՞թե Նիկոլի «թազա» Հայաստանը որևիցե աղերս ունի ժողովրդավարության հետ: Կասկած չկա, որ եվրաինտեգրման հեռանկարով դյութվածներին նույն Հունգարիան վաղն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու՝ ասենք փակելով Հայաստանի առաջ դեպի Եվրոպա տանող ճանապարհները,և սա՝ այն դեպում, երբ ներկայիս կործանարար արտաքին քաղաքականության կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են Հայաստանի ապագա եվրաինտեգրմամբ:

Բոլոր դեպքերում, իհարկե, Նիկոլի համար Օրբանի կեցվածքը չափազանց ձեռնտու է, քանի որ վերջիվերջո դրանից շահելու են թուրքերը, իսկ թուրքական շահը Նիկոլի համար սրբություն է, կյանքի իմաստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել