Անհայտ անձինք վերջին շաբաթվա ընթացքում սպառնալիքներով հաղորդագրություններ են ուղարկել մոտ 400 ուսումնական հաստատություններ: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Նիկոլ Բելուբե։

«20 կրթական շրջանների գրեթե 400 ուսումնական հաստատություններ սպառնալիքներ են ստացել, սա շատ է և անընդունելի»,- ասել է Բելուբը։

Նա նշել է, որ միայն անցած շաբաթ Փարիզի ավելի քան 150 դպրոցներ սպառնալիքներ են ստացել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել