Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նոր նախագահ է ընտրվել դատավոր Տոմոկո Ականեն։ Այս պաշտոնում նա փոխարինել է լեհ փաստաբան Պյոտր Հոֆմանսկուն, որը ՄՔԴ-ն ղեկավարում էր 2021 թվականի մարտից։ 

Ականեն ՄՔԴ դատավորներից մեկն է, որը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, հայտնում է kommersant.ru-ն:

«Ինձ համար մեծ պատիվ է իմ գործընկեր դատավորների կողմից Միջազգային քրեական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելը։ ՄՔԴ-ի համար այս դժվար պահին կայուն, համագործակցող, միասնական ղեկավարություն է պահանջվում»,- ասել է նա:

Տոմոկո Ականեն ՄՔԴ կգլխավորի մինչև 2027 թվականը։

2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար: ՄՔԴ-ն իր որոշումը բացատրել է Ուկրաինայից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսմամբ։

2023 թվականի նոյեմբերին ՌԴ ՆԳՆ-ն Ականեին և Միջազգային քրեական դատարանի մի քանի այլ դատավորների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել