Հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեր ներկայիս գործունեության պատճառով՝ ուղղված Հայաստանի պետականության փրկությանը, կարող եք թշնամիներ վաստակել ի դեմս ՀՀ իշխանություների և ոչ միայն, «Ջոսի Մհերը», հոգոց հանելով, բացասական պատասխան է տվել ու ասել. «Ո՞նց կվախենամ իմ ծնողին պաշտպանելուց: Իսկ ինչ է ինձ համար հայրենիքը, քան ծնող»:

Իսկապես «Ջոսի Մհերը» վախենալու ոչինչ չունի, բայց ոչ թե այն պատճառով, որ ի բնե քաջ է կամ անձնազոհ, այլ՝ այն, որ չկան հիմքեր՝ նրա հետ թշնամանալու: Օրինակ՝ ինչո՞ւ թշնամանան «Ջոսի Մհերի» հետ ՔՊ-ում, եթե այս մարդը հաջողությամբ ռուսներին է «հարիֆցնում»՝ ստիպելով նրանց ռեսուրս վատնել իր նման գոյանքի վրա: Չնայած այս դեպքում ավելի շատ թերևս «Ջոսի Մհերն» է ռուսների վրա ռեսուրս վատնում՝ սեփական ամբիցիաներն ինչ-որ տեղ բավաարելու հնարավարություն ստանալու:

Թշնամիներ վաստակելու համար նախ պետք է ինքդ քեզնից ինչ-որ բան ներկայացնես: «Ջոսի Մհերը» այսօր իրենից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ է: Նա կարող է իրական հեղինակություն լինել միայն սեփական «նաֆարի» աչքում և ոչ ավելին, ինչ վերաբերում է փողերին, ապա հայտնի ճշմարտություն է այն, որ փողը երբեք բավարար չէ՝ իրական հեղինակություն ունենալու համար. աշխարհում եղանակ ստեղծած, իրական հեղինակություն հանդիսացած գործիչները երբեք հարուստ չեն եղել:

Գիտե՞ք՝ ինչու է «Ջոսի Մհերը» հենց փողի վրա խաղադրույք կատարել: Որովհետև դրանից զատ ուրիշ ոչինչ չունի, փողից անդին տորիչելյան դատարկություն է, անէություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել