Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով իր բանախոսության ժամանակ Նիկոլը հայտարարել է. «Այն հայրենիքը, որը պետությունը չէ, այդ հայրենիքը փաստացի դուրս է մեր վերահսկողությունից, մենք չենք այդ հայրենիքի թիվ մեկ պատասխանատուն, մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը, ընդ որում՝ մեր պատասխանատվությունը սահմանափակ պատասխանատվություն է, եթե մենք այդ սահմանափակ պատասխանատվությունն ուզում ենք տարածել անսահմանափակ ու անորոշ տարածությունների մեջ, մեր պատասխանատվությունն ու ազդեցությունը չեզոքանում է»:

Առաջին անգամ չէ, իհարկե, որ Նիկոլը նման տխմարաւոթյուններ է դուրս տալիս, բայց ամեն մի նոր փորձ ներկա ժամանակի լույսի ներքո դիտարկելիս ստանում է յուրատեսակ իմաստ ու նշանակություն:

Նիկոլի խոսքերը Տավուշին է՞լ են վերաբերում, Գեղարքունիքում հանձնվելիք 10 գյուղի՞ն էլ, Արարատին ու Սյունքի՞ն էլ: Թվոմ է՝ միայն Արևմտյան Հայաստանի՝ կորսված հայրենիքի մասին է խոսում՝ լեգիտիմացնեով Ցեղասպանությունն ու փոխանցելով Էրդողանի ուղերձը, բայց իրականում Նիկոլը Հայաստանի Հանրապետության վրա է իր աչքը տնկել՝ հիմա էլ այս մի բուռ հողը Իլհամի գրպանը գցելու,Էրդողանի Թուրանը կառուցելու:

Էրդողանը Նիկոլի առաջ խնդիր է դրել Հայաստանի սահմաներն այնպես գծել, որ կարճ ժամանակ հետո 29743-ն էլ դառնա պատմական, այսինքն՝ ըստ Նիկոլի՝ ոչ իրական հայրենիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել