Հայաստանի «ճզմումը» տեղի է ունենում փուլերով
   •Ալիևը ապրիլի 23-ին ելույթ ունենալով Բաքվում միջազգային կոնֆերանսի ժամանակ հասկացրեց, որ սահմանների սահմանազատման քողի տակ Հայաստանը շարունակելու են «սեղմել»` սահմանը «անվտանգ է և հարմարավետ»-ի ներքո:
   •Բաքուն այլ մանիպուլյացիա էլ է անում: Ալիևն ասում է, որ միանգամայն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը «առնվազն հիմնարար սկզբունքների հիման վրա», իսկ «հետագայում կարելի է ժամանակ հատկացնել դրույթների դետալիզավիայի վրա»:

Պարզ է, չէ՞ որ Երևանից նախ պահանջելու են իրական զիջումներ հիմնարար սկզբունքների քննարկման փուլում, իսկ հետո ՝ դրանք «դետալիզացնելու» փուլում:
   •Պատահական չէ, որ այդ փուլն ըստ Ալիևի 2024 թվականի նոյեմբերն է: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ ժամանակ տեղի են ունենալու իրենց պատմության մեջ ամենաանկանխատեսելի թվացող նախագահական ընտրությունները, որոնք կարող են հանգեցնել անգամ քաղաքացիական պատերազմի: Միջազգային հանրության ողջ ուշադրության կենտրոնացումը սևեռված կլինի դեպի ԱՄՆ:
   •Բաքուն սպառնում է Հայաստանին և մի շարք այլ երկրների` Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին, որոնք աջակցում են Երևանին: «Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ:

Եթե մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»- նախազգուշացրել է Ալիևը:
Բնական է, որ Հայաստանին օգնելու հարցում Ալիևը շատ լուրջ գործնական քայլ չի ակնկալում, բայց ահաբեկել ամեն դեպքում անհրաժեշտ է համարում՝ չմիջամտելու համար։
Ալիևը հստակ և ուղիղ հասկացնում է, որ չի «հարգելու» «Հարավային Կովկասում բաժանարար գծերը», որոնք այլ ուժեր փորձում են գծել։
Իսկ որտե՞ղ են ՀՀ կարմիր գծերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել