Նոր-նոր գործազուրկ դարձած Մարուքյան Էդմոնն է շնորհավորական ուղերձ հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ ու հիշել Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ՛Նիլին:

Էդմոնի այս ուղերձը խոսում է այն մասին, որ նա դեռևս հոգեբանորեն չի ադապտացվել սեփական կյանքում առկա նոր իրողություններին. Նիկոլի «դեսպանի» երբեմնի կարգավիճակը շատ է դուր եկել իրավաբան Էդմոնին՝ ստիպելով ինքն իրեն ցայսօր էլ դասել դիվանագետների շարքին:

Բայց այստեղ էականը ոչ թե Էդմոնի հոգեբանական վիճակն է, այլ՝ այն, թե ինչու է նա ակտիվություն դրսևորել: Երևի սկզբի համար սա են խորհուրդ տվել, իսկ հետոն հընթացս պարզ կլինի:

Էդմոնի ապագայի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ. ոմանք, օրինակ, այս ամենը համարում են Նիկոլի հետ համաձայնեցված խաղ, իշխանությունների կողմից կառավարելի, յուրային ընդդիմություն ստեղծելու փորձերի արգասիք: Բայց եթե իսկապես էլ Էդմոնը Նիկոլի հետ հակասությունների պատճառով է դուրս եկել գործից, ապա դա չի լուծում նրա զբաղվածության հարցը՝ ստիպելով աշխատանք փնտրել:

Էդմոնն ունի՞ Հայաստաում գործ գտնելու որևիցե հնարավորություն՝ նկատի ունենալով նրա վաստակած բագաժը: Օրիանկ՝ ո՞ր մի գործատուն կընդունի իր մոտ Էդմոնին աշխատանքի, եթե հայտնի է, թե ինչ կարգի լպրծուն արարարածի հետ գործ ունի,ինչ կարգի «քամելեոնի»:

Այնպես որ՝ Էդմոնը ճար չունի. ընդդիմություն դառնալու պոտենցիալ չունի, քանի որ նախևառաջ խարիզմա չունի՝ բացի այն, որ չունի ոչ մի հանրային վստահություն, մյուս կողմից՝ քաղաքականությունից դուրս էլ ինքն իրեն չի տեսնում: Հետևաբար՝ վերջում մնալու է մի ելք՝ դարձ ի շրջանս յուր, դարձ ի Նիկոլ՝ եթե ոչ դեսպանի, ապա գոնե դեսպանի «շոֆեռի» կարգավիճակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել