Կառավարության նիստում Նիկոլը 2021-ին իրենց նախընտրական խոստումներն է հիշեցրել՝ միջինում 7% տնտեսական աճ ապահովելու մասին ու «արձանագրել», որ 2023-ին ապահովել են 8.7% տնտեսական աճ՝ ունենալով 2,2 տրլն դրամ բյուջետային եկամուտներ: Որպեսզի կարողանա այս թվերը ենթարկել քաղաքական կապիտալիզացիայի, Նիկոլը այս տվյալը համեմատել է 2017-ի տվյալների հետ ու պնդել, որ այս ցուցանիշն ավել է 1,64 տրլն-ով:

Նիկոլը շատ է սիրում հպարտանալ Հայաստանի «տնտեսական ձեռքբերումներով»: Նա դա սովորաբար անում է՝ քողարկելու համար այն ռազմաքաղաքական ձախողումներն ու համազգային աղետները, որոնք արձանագրվել են իր կառավարման օրոք՝ կարծելով, թե կկարողանա այդպիսով կոմպենսացնել այն կորուստները, որոնցից շատերն այսօր որպես անվերականգնելի են գնահատվում:

Բայց Նիկոլն ամեն անգամ մոռանում է խոսել ևս մի ցուցանիշի մասին, որի կողքով անտարբեր անցնել ուղղակի չի կարելի. խոսքը ՀՀ պետական պարտքի մասին է: Օրինակ՝ նույն 2017-ին այն կազմում էր մոտ 6 մլրդ դոլար, իսկ ահա 2023-ի նոյեմբերի դրությամբ՝ ավելի քան 11 լրդ դոլար և շատ շուտով կհատի 12 մլրդժի շեմը: Վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի պետական պարտքը 2023թ.-ի նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4%-ը:

Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչով է գլխավորապես պայմանավորված Հայաստանի «տնտեսական աճը». զարգացման տպավորություն թողնելու նպատակով Նիկոլը Հայաստանն այնպիսի բեռի տակ է գցել, որ սերունդներով չենք կարողանալու դրա տակից դուրս գալ: Մի փոքր ևս, և Հայաստանի ֆինանսատնտեսական հեռանկարի վրա կարելի կլինի խաչ քաշել. ազգովի օրուգիշեր տքնելու ենք, որ կարողանանք միայն պետական պարտք սպասարկել:

Չլինեին ՌԴ-ի դեմ սամանված արևմտյան պատժամիջոցները, հիմա Հայաստանը աֆրիկյան Նիգից շատ քիչ էր տարբերվելու՝ Նիկոլին փիառվելու ոչ մի շանս չթողնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել