Սյամոն խոստովանել է, որ իր համար հեշտ չէ արտահայտել այն մտքերը, որոնք բարձրաձայնում է հիմա՝անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության հարցին, բայց քանի որ իր մատնանշած ուղին միակ ձևն է՝ հետագայում խուսափելու ապագայի արնահեղություններից, պետք է գնալ իր մատնանշած ճանապարհով. հարյուրամյակներով միմյանց կոտորած ժողովուրդները, ըստ Սյամոյի, պետք մի օր կանգ առնեն:

Վա՜յ այն խաղաղությանը, որ պետք է հաստատի Սյամոն՝ սեփական երևակայությանը զոռ տալով: Ի՞նչ գին է առաջարկում Սյամոն, ի՞նչ է վճարելու խաղաղության դիմաց Հայաստանը, ի՞նչ՝ Ադրբեջանը: Այս հարցը չափազանց էական է, քանի որ կայուն խաղաղություն լինում է միայն այն դեպքում, երբ այն հիմնված է լինում գոնե ինչ-որ տոկոս արդարության վրա:

Փաստն այն է, որ Սյամոյի բանաձևում ոչ մի խոսք չկա այն մասին, թե հայերի՝ սեփական հայրենիքից հրաժարվելու դիմաց կոնկրետ ինչ է վճարելու Բաքուն: Մի՞թե Սյամոյի կողմից այդքան գովազդվող «ավտանոմնի ռեսպուբլիկան» կարող է զիջում դիտարկվել Բաքվի կողմից տվյալ պրագայում: Իհարկե, ոչ. արցախահայերի դե ֆակտո ադրբեջանացումը չի կարող ռեալ զիջում համարվել՝ Բաքվի կողմից՝ համեմատած այն զիջումների, որոնց գնալու է Հայաստանը՝ըստ Սյամոյի պլանի:

Փոխարենը Սյամոն իբր տնտեսական զարգացում է խոստանում Հայաստանին՝ չհասականալով, որ ադրբեջանցիները, որոնց երակներում հայատյացությունը հոսում է սերնդեսերունդ, երբեք ՀՀ բյուջեն չեն հարստացնելու միլիարդավոր դոլարներով:Թուրքիայի հետ միասին այնպիսի մի դավադրություն կհյուսեն Սյունիքի շուրջ, որ մեկ ակնթարթում դա էլ մեզնից կխլեն:

Սյամոն, անկասկած, շատ լավ գիտի այս ամենի մասին, ուղղակի թուրքերի «աչքն է մտնում», որ իրեն տիրություն անեն ու առաջ քաշեն. չի ուզում մնալ Նիկոլի հույսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել