Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի «Ալ Օմար» նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Հրթիռակոծությունն իրականացվել է Դեյր էզ Զորից արևելք ընկած «Ալ Օմար» նավթային հանքավայրի ամերիկյան բազայի վրա»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ ամերիկյան բազայի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ. արձակումն իրականացվել է Սիրիայի տարածքից։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները կանոնավոր կերպով ենթարկվում են հարձակումների, որոնց համար պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող շիա զինված խմբավորումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել