Սյամոն հայտարարել է, թե իշխանությունների կեցվածքը՝ դրսևորված Արցախի նկատմամբ, ինքը ճիշտ չի համարում: «Երբ որ հասկանում ենք, որ կորցնում ենք երկիր, և հայտարարել, որ դա ներքին խնդիրն է, ես դրա հետ համամիտ չէի և փորձել եմ ինձանից կախված ամեն ինչ անեմ, որ Հայաստանն իր գործունեությամբ փորձի ընդեղ փոխի իրավիճակը, բայց, ցավոք, չցանկացավ մասնակցի ընդհանրապես, եթե ճշմարտությունից խոսենք…»,-մարդկանց մոլորության մեջ է փորձել գցել Աննայի գաղտնի տղամարդը:

Արցախի ներկայիս վիճակի համար ուղղակի պատասխանատվություն կրող այս շառլատանը, որին ոչ վաղ անցյալում բռնացրել էին այգում կարկառուն ՔՊ-ականների հետ հրճվելիս, ըստ էության, որոշել է որոշակի դիստանցիա պահել Նիկոլից. խնդիր ունի՝ արցախցիների մոտ որոշակի վարկանիշ ձեռք բերելու, և քանի որ ՔՊ-ական իշխանությունն այսօր ընկալվում է որպես թշնամական իշխանություն, Սյամոյի համար ռիսկային է ամեն գնով Նիկոլին արդարացնելը: Ուստի նա ստիպված է այսօր հայտարարել, թե իբր դեմ է եղել պաշտոնական Երևանի հույժ պասիվ պահվածքին, դեմ է ղել Արցախի ներկայիս ճակատագրին:

Մյուս կողմից՝ նման կեցվածքը կարող է պայմանավորված լինել նաև Սյամոյի փշրված երազներով. նրա առաջարկությունը՝ իր գլխավորությամբ Կառավարությանը կից հատուկ մարմին ստեղծելու, մնացել է «օդից կախված», և հայտնի էլ չէ՝ կոնկրետ երբ կնյութականան Նիկոլի տված խոստումները: Հետևաբար՝ Սյամոն այս դեպքում իրեն մի փոքր ավելի անկաշկանդ է թերևս զգում ինչ-որ կերպ դժգոհություն արտահայտելու հարցոիւմ:

Սա դեռ հույս ունի ու այդ հույսը նրա սրտում դեռ չի մեռնում. Աննայի հանդեպ վստահությունը շատ մեծ է Սյամոյի սրտում ու չի պատկերացնում, թե իրեն ինչպես կարող են մի գեղեցիկ օր պարզապես «քցել», ոտքերը երեսին մաքրել ու առաջ շարժվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել