Լսում եմ Ջոսի Մհերի ֆեյսբուքյան մոնոլոգները Հայաստանի փրկության, հայ ազգի միավորման ու երջանիկ ապագայի մասին ու մտածում, թե ինչքան դասագրքային փրկիչ է Մհերը։

Ինչպես Ռուսաստանից ուղարկված ամենաիրական փրկիչ Մհերը իհարկե չգիտի ռուսերեն, ինչը միավորող հանգամանք է բոլոր ուղարկված փրկիչնրի պարագայում՝ Արա Աբրահամյանի ականջը կանչի։ Թե ռուսական որ հիմնարկում են սրանց նմաններին որոնում ու գտնում, ապշում եմ։

Ինչպես Ռուսաստանից ուղարկված իրական փրկիչ Մհերը խորը գեղացի է վատ ատամներով ու պարտադիր կերպքվ անգրագտ։

Ինչպես իրական ռուսական փրկիչ Մհերը ինչ որ անիմաստ ռուսական կազմակերպությունների նախագահ է հայաստանում։ Ասենք ռուսական գրքի տան նախագահ։

Ինչպես իրական ռուսական փրկիչ Մհերը իհարկե պարբերաբար հանդիպում է հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ որ խոսի հայ ռուսական մեծ բարեկամությունց։

Ինչպես իրական ռուսական փրկիչ Մհերը պարտադիր կերպով ունի հոթել։ Դվինի Արտակի ականջը կանչի։ Դվինի Արտակը ի դեպ նախորդ սերիայի ռուսական փրրկիչ է, ով պարփակվել է իր հոթելում ու տկլոր տղամարդկանցով ինչ որ պերֆորմանսներ է բեմադրում։

Եվ իհարկե ինչպես իրական փրկիչ Մհերը վախենում է ազնվորեն ինքնաառաջադրվել ու դեռ խոսում է գաղափարներից։ Իհարկե առայժմ հիմնականում առաջին դասարանի մակարդակի գաղափարներից ու հիշեցնում է նախորդ էպիզոդներից մեկի մեկ այլ փրկչի Դոն Պիպոյին։

Մհերը իհարկե ոչ մի հաջողություն չի ունենալու քաղաքական դաշտում։ Փոխարենը կարող է ունենալ մեծ հաջողություն այլ ֆրոնտում։ Օրինակ Մհերի պես պերսոնաժի համար կարող է ռեալ հաջողություն լինել, եթե նա ճարպկորեն օգտագործի Հայաստանում իր լինելու հանգամանքը ու Ռուսաստանի համեմատ էժան գնով պլոմբի ատամները։ Օրինակ կարելի է սկսել դիմացի կտրող ատամներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել