Բանից պարզվում է՝ Արցախի խորհրդարանի երևանյան նիստին բավական նյարդային է արձագանքել ադրբեջանական մամուլը, որն էլ առաջինն է տարածել կատարվածի մասին տեղեկությունը՝ ռուս բլոգեր, հանրային-քաղաքական գործիչ Սերգեյ Կարնաուխովին հղմամբ: Հետաքրքիր է, որ Բաքվի արձագանքը պրակտիկորեն նույնական է ստացվել Սյամոյի կողմից բազմիցս հնչեցված դիրքորշման հետ՝ կապված Արցախի ապագայի կամ սուբյեկտայնության խնդրի հետ: Ըստ ազերիների՝ Երանում այդ թեմայի վերաբերևյալ որևէ խոսակցություն այլևս անիմաստ է, խոչընդոտում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: Սա նշանակում է, որ Բաքվին նյարդայնացրել է Երևանում կատարվածը, իսկ թե ինչու, ակնհայտ է. Արցախի կամ արցախցիների իրավունքների մասին ցանկացած հիշատակում ազդում է Բաքվի նյարդերի վրա այնպես, ինչպես՝ Սյամոյի. վերջինիս կողմից տևական ժամանակ արհեստական խոչընդոտներ հարուցելն ու Արցախի սուբյեկտայնության դեմ իրագործված բացահայտ դեմարշն ի սկզբանե նպատակ է ունեցե՝լ չխախտելու Բաքվի հանգիստը: Առհասարակ ներկայիս Հայաստանի իշխանությունների ամբողջ քաղաքականությունն է միտված Իլհամի նյարդերի հանգստության երաշխավորմանը, իսկ Սյամոն էլ այդ պլանի իրագործման մեջ կարևոր «վինտիկներից» մեկն է: Սյամոյի պարտականությունն այս պրոցեսում հստակ է՝ Բաքվին տեղի ունեցողի մասին մանրամասնորեն զեկուցելն ու պրոցեսը տորպեդահարելը, որ բանը բանից հանկարծ չանցնի, հայանպաստ ծրագրերը միսուարյուն չստանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել