Հարցին՝ նոր ընտրությունները տեղի են ունենալու Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր վարչապետությա՞ն ընթացքում՝ կրկնելով նախորդ ընտրությունների սցենարը, Սյամոն արձագանքել է բավական ինքնատիպ կերպով. նա ուղղակի հարցից թռել ա՝ ընդհատելով լրագրողների հետ ճեպազրույցը:

Ակնհայտ է, թե ինչու է նա նման վարք դրսևորել. անակնկալի է եկել, որ լրագրողները կռահել են, թե ինչու է հանդես գալիս նոր ընտրությունների անցկացման օգտին, անակնկալի է եկել, որ կարողացել են կարդալ իր այլասերված մտքերը:

Այո՛, հենց այդ նպատակն էլ իշխանությունները հետապնդում են. Նիկոլը հրաժարական կտա, կդառնա ժամանակավոր վարչապետ ու հանգիստ կկրկնի 2021-ի սցենարը: Ենթադելի է, որ Սյամոյի ոգևորվածությունը՝ նոր ընտրությունների ացնկացմամբ, պայմանավորված է Նիկոլից ստացված խոստումներով. Նիկոլը երևի խոստացել է, որ հաջող վերարտադրության դեպքում Սյամոյին աչքաթող չի անի ու մի բան կմտածի՝ նրան անգործ չթողնելու խնդիրը լուծելու:

Մեծ է, սակայն, ռիսկը, որ նույնիսկ եթե արտահերթ ընտրություններ էլ լինեն, ու Նիկոլը վերարտադրվի, Սյամոն էլի «կմնա բորդյուրին»: Նիկոլն անկանխատեսելի մարդ է, որ սեփական խոսքերի ու խոստումների մտաբերման հարցում լուրջ պրոբլեմներ ունի, ինչի մասին վկայող փաստերի պակաս գոյություն չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել