Հարցին ի պատախսան՝ հաշվի առնելով Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն Արցախի հարցում՝ ինչի՞ց ելնելով են պնդում, թե Սյամոն ու Ադրբեջանը բանակցություններում միմնյանց հետ կարող էին «լեզու գտնել»՝ փրկելով արցախահայերին բռնագաղթից, Խանումյան Հայկը փորձել է մանրամասնորեն բացատրել, թե ինչու էր Սյամոյի առաջարկը բխում բացառապես Ադրբեջանի ու տարածաշրջանի շահերից: Ըստ նրա՝ Արցախում տեղի ունեցածից հետո արցախահայության հարցը դարձել է Ադրբեջանի գլխին կախված դամոկլյան սուր, մինչդեռ Սյամոյի առաջարկած տարբերակով Բաքուն հաջողությամբ ազատելու էր իր գլուխը գալիք խնդիրներից, տարածաշրջանն էլ ծաղկելու էր՝ դառնալով լոգիստիկ հանգույց:

Բաքվում լսո՞ւմ են Սյամոյի պրոքսիի հայտարարությունները: Լսում ու ղժժում են. անհնար է չղժժակ, երբ տեսնում ես, թե ինչպես է մի պսևդո հայ Բաքվին բացատրում Ադրբեջանի պետական շահերը:

Երևի միակ հարցը, որին Սյամոն իսկապես տիրապետում է, Ադրբեջանի պետական շահերին առնչվող թեման է. նա այդ հարցում իսկական աս է, ինչը, իհարկե, բացատրելի է. չլիներ Ադրբեջանը, այսօր Սյամոն որտե՞ղ էր լինելու, բերանն ի՞նչ էր առնելու, իր ֆինասնական վատ վիճակը ինչպե՞ս էր հիմնավորապես շտկելու…

Ադրբեջանը, իհարիե, ունեցել է ընտրություն, և այդ հարցում Սյամոյի գործոնն ընդհանրապես դեր չի խաղացել ու չէր կարող խաղալ: Ադրբեջանը պարզապես ընտրեց իր համար լավագույն սցենարը՝ Ացախը՝ առանց հայերի ու ստացավ: Բաքվի ինչի՞ն էին պետք Սյամոյի թրաշած բեղերը, եթե կարող էր ստանալ առավելագույնը՝ դանալով Կովկասի տերն ու տրիրականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել