Հայտնի է, որ Սյամոն ու Նիկոլը հանդես են գալիս Արցախի պետական ինստիտուտների գոյության դեմ: Բացառություն չի կազմում նաև Արցախի Ազգային ժողովը, որի կողմից արտահերթ նիստի գումարումը ձգձգելու հարցում խիստ էական է Սյամոյի գաղափաակից ընկեր Բաղունց Գագոյի դերը. երկար ժամանակ նա անցել էր ընդհատակ ու որևիցե ծպտուն անգամ չէր հանում:

Մամուլը վերջերս գրեց, որ Սյամոն կարծես թե փոշմանել է ու որոշել է բացահայտորեն չխոչընդոտել ԱՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելուն. բոլոր քաղաքական ուժերի մոտ, ըստ տեղեկությունների, արդեն կա կոնսեսուս՝ նիստ գումարելու վերաբերյալ, և Սյամոյի քաղաքական ուժը, փաստորեն, բացառություն չի դարձել:

Սյամոն, իհարկե, խաղում է, և դրա համար ունի լուրջ պատճառներ, բայց աննքնարկելի է, որ ինչպես Նիկոլին, այնպես էլ նրան, Արցախի ԱԺ-ի գոյությունը ձեռնտու չէ, քանի որ այն ձեռնտու չէ առաջին հերթին թուրքերին:

Խնդկիրն այն է, որ Արցախի խորհրդարանը, եթե պահպանի իր գոյությունը, ապա իրավունք է ունենալու, որպես ուղիղ ընտրություններով ձևավորված ազգընտիր մարմին, բանակցային ցանկացած հարթակում Արցախի ժողովրդի իրավունքի ու անվտանգության հարցը բարձրացնելու, այդ թվում՝ վերադարձի իրավունքը կրկին վերհանելու:

Մինչդեռ Իլհամի ու նրա հայաստանյան խամաճիկներ Նիկոլի ու Սյամոյի համար արցախցիների վերադարձի մասին խոսելն անգամ հակացուցված է, ու չնայած պարբերաբար փորձ է արվում՝ ստեղծելու տպավորություն, թե այդ հարցում կա շահագրգռվածութուն, բայց բոլորին էլ պարզ է, որ ո՛չ Սյամոն, ո՛չ էլ նրա հովանավոր Նիկոլը դա չեն ուզում, քանի որ նրանց պլանները բոլորովին այլ են՝ ներդաշնակեցված թուրքական կողմի հետ, բխող նրանց, այլ ոչ թե հայ ժողովրդի նարատիվներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել