Հարցին՝ հատկապես ի՞նչ էր անում արցախյան իշխանությունը՝ գրգռելու Ադրբեջանին, Սյամոյի շնիկ Խանումյան Հայկը ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել՝ միայն մատնացույց անելով նախորդ տարվա ձմռանը լույս տեսած «տարբեր պաշտոնյաների» լայվերն ու հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները և այլն: Ըստ նրա՝ լինելով պատասխանատու մարդկանց կյանքերի ու տնտեսության համար՝ նրանց պայքարը կրել է զուտ քարոզչական բնույթ, ինչն էլ իբր հանգեցրել է այս վիճակին:

Թե կոնկրետ որ հարցազրույցների կամ գրառումների մասին է խոսքը, Հայկոն սկզբունքորեն չի մանրամասնել, իսկ թե ինչու, կարելի է միայն կռահել: Չի կոնկրետացրել, որպսզի թերևս խուսափի առավել սուր հարցերից ու իր պնդումները դարձնի առավել համոզիչ:

Ընդհանուր առմամբ նա, իհարկե, փոխանցել է Սյամոյի դժգոհությունը՝ ադրբեջաական օրակարգի բոյկոտի հետ կապված: Իսկ այն, որ այդ բոյկոտի պատճառով Սյամոն իսկապես տուժել է, չի կարող կասկածի տակ դրվել. եթե Արցախի իշխանությունները «կանաչ լույս վառեին» ադրբեջանցիների առաջ, ապա, ըստ Սյամոյի, ինքն էր դառնալու կապող օղակը, ինչն էլ իր հերթին բավական լուրջ եկամուտռներ էր խոստանալու Սյամոյին՝ ծաղկեցնելու սեփական բիզնեսները:

Սյամոն ա՛յ հենց սրանից է վառված. կարող էր միլիարդատեր դառնալ, բայց չստացվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել